A
A
ՖԻԴԵ-ն սրում է աշխարհի չեմպիոնի պայքարի մրցակցությունը
Շախմատի 2020թ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակիցներից մեկը հայտնի կդառնա բրիտանական Մեն կղզում անցկացվող մրցաշարում: Նման որոշում կայացրել է շախմատի միջազգային ֆեդերացիան: Ինչպես տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքին, այդ մրցաշարին կարող են մասնակցեն վարկանիշային աղյուսակում առաջին 100 տեղերում գտնվող շախմատիստները, որոնցից 15-ը անհատական հրավերք կստանան ֆեդերացիայից: Մեն կղզու շախմատի այս տարվա մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 9-20-ը, շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Միայն հաղթողը կնվաճի 2020թ հավակնորդների մրցաշարի ուղեգիր: