Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Մուկուչյանը` Սերժ Սարգսյանից ստացած պարգեւի մասին. Առավոտ

Հասարակություն
Tigran-Mukuchyan_Serj-Sargsyan-e1550227065985

«Ես հասկանում եմ հարցի համատեքստը, բայց ես կփորձեի հարցին այլ տեսանկյունից նայել. նախ պետք է մի փոքր նայել իմ կենսագրությունը`այդ կենսագրության ընթացքում ո՞ր կառույցներում եմ աշխատել, եւ ի՞նչ է արձանագրվել իմ աշխատանքի ընթացքում եւ հնչեցված հարցի պատասխանն այդ համատեքստում փորձել գտնել»,- խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որեւէ ուժի կողմից չեն վիճարկվել որեւէ ատյանում`դա համարելով բացառիկ դեպք: Նիստից հետո լրագրողներից մեկը Տիգրան Մուկուչյանին հիշեցրեց, որ երբ նախորդ բոլոր ընտրությունների արդյունքներն ընդդիմության կողմից վիճարկվում էին ՍԴ-ում, հրապարակներում, ինքը դարձյալ ԿԸՀ նախագահ էր, ավելին, Սերժ Սարգսյանի կողմից արժանացել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով