Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Պուտինը ձյուդո պարապելիս վնասել է ձեռքը (տեսանյութ)

Սպորտ
a1putin-1502

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի «Յուգ Սպորտ» մարզական կենտրոնում հանդիպել է բռնցքամարտի, ձյուդոյի եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների հետ, ապա կիմոնո է հագել եւ մասնակցել ձյուդոյիստների մարզմանը: Երկրի ղեկավարի հետ ստուգողական գոտեմարտեր են անցկացրել օլիմպիական չեմպիոններ Նատլյա Կուզյուտինան, Մանսուր Իսաեւը, Իվան Նիֆանտովը եւ Բեսլան Մուդրանովը: Վերջինիս հետ մարտի ժամանակ Վլադիմիր Պուտինը վնասել է աջ ձեռքի մատը, սակայն բժշկական օգնություն ստնալուց հետո նորից շարունակել է պարապմունքը: «Սպորտով եւ ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդում մոտ ադրենալինը բարձրանում է, նա իրեն ավելի լավ է զգում, այլ կերպ է նայում կյանքին, կարելի է ասել, աչքերից հանում է «վարդագույն» ակնոցները եւ բոլորովին այլ կերպ է նայում կյանքին», - մարզումներից հետո հայտարարել է ՏԴ նախագահը: Նշենք, որ Վլադիմիր Պուտինը արեւելյան մարտարվեստով զբաղվում է 11 տարեկանից: Նա 2006 թվականից ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի պատվավոր նախագահն է: Պուտինն նաեւ արժանացել է կարատեի սեւ գոտու կոչման: