Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի հետ հարաբերությունների մակարդակը բարձր է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
0000000000000

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին՝ կապված Իրանի հետ հարաբերությունների զարգացման հետագա ծրագրերին, նշեց, որ Իրանի հետ կապված հարցը կարելի է բաժանել 3 մասի՝ քաղաքական հարբերություններ, երկկողմ տնտեսական հարաբերություններ և եվրասիական տնտեսական միության և Իրանի հարաբերություններ: «Ինչպես գիտենք եվրասիական տնտեսական միությունը և Իրանը ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, սակայն այդ համաձայնագիրը վավերականացման ընթացակարգում է և գործընթացը ցույց է տալիս, որ այդ մեխանիզմի գործարկումը իրական փոփոխություններ կբերի հայ-իրանական տնտեսական հարաբերություններում: Մենք շատ ակտիվ համագործակցում ենք էներգետիկ ոլորտում և մտադիր ենք համագործակցությունը խորացնել:  Վարչապետը ավելացրեց, որ Իրանի հետ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, որը ապացուցում է փետրվարին 27-ին նախատեսված իր պաշտոնական այցը  Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք: Նա ավելացրեց, որ այդ հարաբերությունների նպատակը չի լինելու որևէ երրորդ կողմին վնասելը, Հայաստանը  չի կարող լինել որևէ մեկին վնասելու գործի մասնակից։  Վարչապետը անդրադարձավ նաև Հայաստանում  զբոսաշրջության զարգացմանը, նշեց, որ  2018 թվականի 10,5 տոկոսով  զբոսաշրջության թիվը աճել է, ընդ որում վերջին եռամսյակում աճի տեմպը ավելացել է: Անտառամերձ բնակչությանը տրամադրվում են դրամաշնորհներ, այնտեղ զբեսաշրջությունը զարգացնելու համար։