Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանը մեկնաբանեց «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» թեզը (տեսանյութ)

Քաղաքականություն
Arman-Nikol

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արման Աբովյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե կառավարության ծրագրում տեղ գտած Արցախի վերաբերյալ «ագրեսիվ հռետորաբանության բացառումը»  տողը ինչպես պետք է հասկանալ:   «Ենթադրենք՝ եթե ես գրառում եմ անում, որտեղ հիշատակում եմ սումգայիթյան կոտորածի մասին կամ Բաքվի ցեղասպանության մասին. դա ի՞նչ  է: Իմ կողմից ագրեսի՞վ հռոտորաբանություն է, թե՞ ոչ: Այ, կա՞ն ինչ-որ չափանիշներ»,- հարցադրում արեց Արման Աբովյանը:  Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ ագրեսիվ հռետորաբանությունը  դա ռազմական ճանապարհով խնդրի լուծման տարբերակն է։ Բայց միաժամանակ էլ  հիշեցրեց՝  խաղաղ կարգավորումը պետք է պայմանավորվի խաղաղ տրամադրություններով, սակայն դա չի նշանակում  հայկական կողմը չի պատասխանի կամ չի կարող պատասխանել Ադրբեջանի ագրեսիվ վերաբերմունքին: «Հայկական կողմը միշտ էլ ասել է, որ մենք հարցի կարգավորումը պատկերացնում ենք խաղաղ ճանապարհով: Ինչը չի նշանակում, թե մենք անհրաժեշտ չենք համարում, որ ՀՀ-ն պետք է պատրաստ լինի պոտենցիալ պատերազմի: Որովհետև, ցավոք սրտի, Ադրբեջանում առավել մեծ արձանագրումն այն է, որ հարցը պետք է լուծվի ռազմական ճանապարհով»,-ասաց նա։ Արման Աբովյանը նշեց, որ համացանցում տարածում գտած կեղծ խաղաղասիրություն քարոզողները  փորձում են հասարակության շրջանում տարածել ոչ հայանպաստ թեզեր: ԲՀԿ-ական պատգամավորը մեջ բերեց «ժողովուրդների պատրաստել խաղաղությանը» թեզը և շեշտեց, որ այս թեզը շատ է շահարկվում: Փաշինյանն այս թեզի վերաբերյալ անդրադարձում նկատեց, որ պետք է ուշադրություն դարձնել «ժողովուրդներին» բառի վրա: «Հետևաբար մի երկրում, եթե կառավարությունը ժողովրդին չի պատրաստում խաղաղության, հակամարտության կամ բանակցային կողմ հանդիսացող մյուս երկրում կառավարությունը չի կարող իր ժողովրդին պատրաստել խաղաղության: Մենք ասել ենք նախկինում, որ իրավիճակին լինելու է  համարժեք արձագանք: Սա չի կարող միակողմանի շարժում լինել: Եվ եթե  մեր հարևանը իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, բնականաբար մեր արձագանքը պետք է լինի համարժեք: Եվ մենք հույս ունենք, որ մեր հարևանը կհրաժարվի այդ գործելակերպից »,- եզրափակեց նա: