Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն օր Աստված մեզ ընդառաջ է գալիս, մի օր էլ մենք իրեն ընդառաջ գնանք. Տեր Զարեհ քահանա (տեսանյութ)

Հասարակություն
qahana

Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն այսօր խոսելով Տյառնընդառաջ տոնի խորհրդի մասին նշեց, որ շատերի մոտ Տեառնընդառաջի ժամանակ կրակից ցատկելը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել։ Միչդեռ մեր եկեղեցու հայրերը՝ Գրգոր Տաթևացին և մյուսները այլ մեկնաբանոյթյուն են տվել տոնին, նշելով որ Տյառնընդառաջի կրակը ոչ թե երկրպագության համար է, որը ժամանակին հեթանոսները պաշտում էին, այլ կրակը արարված լինելով ընծայվում է Արարչին։ «Եթե կրակը երկրպագեինք, ապա վրայից չէինք ցատկի։ Երկրպագությունը ծունր դնելն է, իսկ կրակը մեզ համար անարգ նյութ է, որի վրա ցատկում ենք ուղղակի ոչ թե դրան երկրպագում։ Տյառնընդառաջը նշելով մենք վերստին հիշում ենք, որ մենք էլ պետք է ընդառաջ գնանք Քրիստոսին, քանի որ ամեն բացվող արևի հետ Աստված մեզ ընդառաջ է գալիս։ Եթե ոչ միշտ, գոնե միայն այդ օրը պետք է մենք Աստծուն ընդառաջ գնանք»։ Անդրադառնալով այս տարի փետրվարի 16-ին  Սուրբ Սարգսի տոնին՝ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Տաթև Զախարյանը նշեց, որ տոնի միջոցով եկեղեցին վեր է հանում մեր ազգային արժեքները և արդեն 6 տարի է, որ իրենք այս ծրագիրը իրականացնում են։ Նա նկատեց, որ  վերջին շրջանում ավելի շատ երիտասարդներ են մասնակցում տոնին։ Այս տարի  միջոցառումը կսկսվի ժամը 14։00-ին՝ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղ էլ բավականին մեծ շուքով, խաչերթով, Սուրբ Սարգիսը մարմնավորող ձիավորով Մաշտոցի պողոտայով անցնելու են դեպի սիրահարների այգի, որտեղ լինելու է բուն միջոցառումները՝ տոնական համերգ  և տարբեր անակնկալներ։