Քսան տարի ցուցարար ծեծող Օսիպյանը դարձավ ոստիկանապե՞տ. Պետրոս Մակեյան (տեսանյութ)
«Խուսափիր Սերժ Սարգսյան դառնալուց, Նիկոլ ջա՛ն»,- հայտարարում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ նա հիշեցնում է, որ հենց Փաշինյանն է խնդրել հանրությանը, որ շարունակաբար իրեն հեռու պահեն Սերժ Սարգսյան դառնալուց։ Մակեյանի պնդմամբ՝ 1994-ի մայիսից հետո, փաստացի հրադադարի պայմանագրի կնքումից հետո մեր երկիրը ժողովրդավարացման ուղղությամբ անընդհատ հետընթաց է ունեցել մինչև 2018-ի մայիսը։ Հեղափոխությունից հետո նոր պրոցեսներ են սկսվել և ըստ Մակեյանի՝ ժողովրդավարական ուժերի ու ռևանշի ձգտող ռեժիմի պայքար է ընթանում։ Պարոն Մակեյանը վստահ է, որ հենց այս ներքաղաքական պայքարից է կախված՝ խաղաղություն կլինի՞, թե՞ պատերազմը կվերսկսվի։ Ընդհանուր առմամբ գոհ լինելով ներքաղաքական զարգացումներից՝ Մակեյանը որոշ վերապահումներ ունի, հատկապես՝ կադրային քաղաքականության մեջ։ Օրինակ, անընդունելի է համարվում Օսիպյանի նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում. «Օսիպյանը 20 տարի ցուցարար է ծեծել, հիմա եղավ ոստիկանապե՞տ»։ Նույն կերպ Մակեյանը տարակուսած է Հունան Պողոսյանի նշանակումից Սյունիքի մարզպետի պաշտոնում. «Հունան Պողոսյանը շարքային սադրիչ էր»։ Մակեյանը նաև պատմում է, թե ինչպես եղավ, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրությանը մասնակցեց ոչ թե Փաշինյանի գլխավորած ցուցակով, ում հետ տասնամյակների ճանապարհ էր անցել, այլ՝ «Սասնա Ծռերի»։ Մանրամասները՝ տեսանյութում։