Բուհերում պետք է ներդրվի հակապլագիատ գործիքը. Հովհաննես Հովհաննիսյան
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը։ Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը անդրադարձավ այս պահին շրջանառության մեջ դրված «Բարգավաժ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած ուսանողների ուսման վճարների օրենսդրական մասով նախաձեռնությանը։ Հովհաննես Հովհաննիսյանը ավելացրեց, որ նախկինում էլ օրենքում կետ կար, որ ուսանողները պետք է կիսամյակային կամ ամսական կտրվածքով վարձերը վճարեն, սակայն այս նոր նախագծով ինտերակտիվ բնույթ է ստանում, քանի որ նախկինում այն թողնված էր բուհերի հայեցողությանը։ Հովհաննես Հովհաննսյանը անդրադարձավ նաև սոցիալական ցանցում շատ քննարկված թեմային՝ այսպես կոչված ավարտական աշխատանքների, ռեֆերատների, ատենախոսությունների, կուրսայինների վճարովի ծառայություններ մատուցելու խնդրին։ «Այն իսկապես խնդիր է կրթության որակի ապահովման համար։ Սակայն այս խնդիրը ամբողջությամբ չի կարող լուծվել, քանի որ այս պահին չկան օրենսդրական գործիքներ այն արգելելու համար։ Պետք է բուհերում ներդնել հակապլագիատ գործիքը, այն հայաֆիկացնել և մի քանի տարի հետո անիմաստ կդառնա նման ծառայությունները, որովհետև գործիքը կհայտնաբերի գրագողությունը»։ Բացի վերոնշյալ ոլորտներից հանձնաժողովը համակարգելու է նաև տեղեկատվական ոլորտները ՝ մեդիա, ռադիո, հեռուստատեսություն և այլն ։