Լինգարդը բացահայտել է «ՄանՅուի» վերջին հաղթանակների գաղտնիքը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը պարզաբանել է, թե թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն բոլոր խաղերից առաջ ինչ է ասում ֆուտբոլիստներին, որն օգնում է հաղթանակներ տոնել: «Նա մեզ մի բան է ասում. վայելեք խաղը, խաղացեք ժպիտով, խաղացեք հարձակողական ֆուտբոլ եւ հաղթեք հանդիպումը», - ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը: Հավելենք, որ նորվեգացի մասնագետի նշանակումից հետո, որն այդ պաշտոնում փախարինել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին, «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում անցկացրած 8 խաղում տարել է 7 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի: Մանչեսթրցիները 25 տուրից հետո վաստակել են 48 միավոր եւ ընթանում են 5-րդ հորիզոնականում: Նրանք այժմ ընդամենը 2 միավորով են ետ մնում 4-րդ տեղում գտնվող «Չելսիից», ինչը չեմպիոնների լիգայի ուղեգիր է տալիս: