Տավուշի մարզում տնտեսությունը կակտիվանա
Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվությունն է համարում: Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ Տավուշում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունները առավելագույնը ռեալիզացնի իր համայնքի զարգացման համար: Կառավարության նիստի ժամանակ, շնորհավորել նորանշանակ մարզպետին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց ներդրումային քաղաքականությունը: Հայկ Չոբանյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այդ հարցին: «Առաջին հերթին մեր գրծընկերը տեղի գործարարն է եւ ձեռներեցը, բայց մենք շատ ակտիվ պետք է աշխատենք Հայաստանի մնացած մարզերից եւ արտերկրից ոչ միայն հայրենակիցների, այլեւ օտարերկրյա ուղղաի ներդրումների խթանման համար: Իսկ Տավուշի մարզն այս առումով բավականին մեծ հնարավորություններ ունի՝ ի դեմս սահմանապահ գյուղերի, որոնք լուրջ արտոնություններ ունեն եւ ես կարծում եմ, որ դա առ այօսր իրապես ռեալիզացված չի: Կան իհարկե հաջողված օրինակներ, որոնք շատ քիչ են, որոնց մասին եմնք չգիտենք էլ շատերս եւ մենք պետք է դրա վրա շեշտադրում դնելով խթանեք էական տնտեսական ակտիվությունը մարզում, ոչ թե 10-20 տոկոս աճով, այլեւ կրկնակի-եռակի աճով»,-նշեց նորանշանակ մարզպետը: