Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն մրցակցային ֆինանսավորմամբ բուհերը չեն գոյատևի. փորձագետ (տեսանյութ)

Հասարակություն
serob

«Ինստիտուտները պետք է ունենան որոշակի կայունություն»,- ասում է կրթության մասնագետ, հասարակագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա պնդմամբ պետք է որոշակի բազային ֆինանսավորում լինի կրթական հաստատությունների համար, սակայն մրցակցային ֆինանսավորումն էլ է ընդունելի։ Ըստ փորձագետի՝  հնարավոր չէ միայն մրցակցային ֆինանսավորմամբ ինստիտուտները պահպանել։

«Գիտության պետական կոմիտեն բացասական պատասխան է տվել», - շեշտում է Խաչատրյանը՝ անդրադառնալով ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանավոր քննարկմանը։ Բանավոր քննարկման ժամանակ գիտության պետական կոմիտեն բացասական է արտահայտվել միայն մրցույթով ֆինանսավորվող ուսհաստատությունների վերաբերյալ նախագծին։

Խոսելով ուսհաստատությունների արդյունավետության մասին, ընդգծեց, որ թե՛ ցածրակարգ, թե՛ միջնակարգ գիտնականները պետք են գիտական մթնոլորտը պահպանելու համար։

Հասարակագետի համոզմամբ բոլորը չեն կարող տաղանդ լինել, բայց դա չի նշանակում, որ միջին մասնագետները պետք չեն։

«Հայոց պատմության և Հայոց եկեղեցու պատմության որոշ թեմաներ խաչվում են», - նշում է Սերոբ Խաչատրյանը։ Եվ կարելի է համատեղել որոշ թեմաներ։ Խաչատրյանն առաջարկում է այլ երկրների օրինակով կազմել «Կրոնների պատմություն առարկա»՝ անդրադառնալով տարբեր կրոնների, իսկ քրիստոնեությանը՝ որպես Հայաստանում դոմինանտող դավանանք, ավելի շատ անդրադարձ կատարել։