«Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը «պրակտիկ» է եղել (տեսանյութ)
Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը, որը ղեկավարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, «պրակտիկ» է եղել: «Խնդիր ենք դրել լինել չափազանց կառուցողական: Եվրոպացի մեր գործընկերների մոտ առաջին տպավորությունը մեր մասին դրական էր, իրենք հաճելիորեն զարմացած էին, որ հայկական պատվիրակությունը նման կազմով առաջին անգամ մասնակցելով այդքան կառուցողական է եւ ակտիվ»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրապետյանը: Մխիթարյանի խոսքով, իրենք Եվրանեսթում բարձրաձայնել են Ադրբեջանում հայատյաց քաղաքականության մասին: «Վերջերս շատ է խոսվում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, ես նշեցի, որ ըստ էության հայ ժողովուրդը գիտի խաղաղության գինը, իսկ Ադրբեջանում երեխաներին կրթում են որպես հայատյաց: Գտնում ենք, որ խնդիրը դեռ լուծված չէ: Մենք չենք պնդում, որ Եվրանեսթի շրջանակներում խնդիրը կլուծվի, սակայն սա լավ հարթակ է դրա մասին խոսելու»,-նշեց Մխիթար Հայրապետյանը: