A
A
Դենիս Սուարեսը «Բարսելոնայից» տեղափոխվել է «Արսենալ»
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը ձմեռային տրանսֆերի վերջին օրը, այնուամենայնիվ, տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»: Այդ մասին հայտնում է անգլիականբ ակումբի պաշտոնական կայքը: 25-ամյա կիսապաշտպանը մինչեւ մրցաշրջանի ավարտը հանդես կգա վարձավաճարով, որից հետո «Արսենալը» իրավունք ունի ձեռք բերել նրա իրավունքը: Դենիս Սուարեսը ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ էր ընդգրկվում իր թիմի կազմում: Իսպանիայի այս առաջնությունում նա մասնակցել է երկու հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 17 րոպե: «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին այդ առթիվ հայտարարել է, որ ինքը լավ է ճանաչում ֆուտբոլիստին եւ համոզված է, որ նա մեծ օգուտ կտա թիմին: