Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասկերանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Պաշտոնական
arcax-3

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հակոբ Ղահրամանյանն ազատվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նույն օրը Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության որոշում Հակոբ Ղահրամանյանին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար նշանակելու մասին: Հունվարի 31-ին Բակո Սահակյանն այցելել է Ասկերան քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին, շրջանի համապատասխան կառույցների եւ համայնքների ղեկավարներին ներկայացրել նոր շրջվարչակազմի ղեկավարին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ