Հրանտ Մելքումյանը 3-րդ հաղթանակը տարավ եւ հավասարվեց Լեւոն Արոնյանին
Ջիբրալթարում ընթացող շախմատի խոշոր մրցաշարում այսօր կայացան նախավերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արենյանը խորվաթ գրոսմայստեր Իվան Սարիչի հետ պարտիայում չնայած երկու զինվոր կորցրեց, սակայն նավակային վերջնախաղում կարողացավ ոչ-ոքի խաղալ: Նա վաստակել է 6,5 միավոր եւ շարունակում է հետապնդել մրցաշարի առաջատարներին: Մեր մյուս շախմատիստը՝ Հրանտ Մելքումյանը, այսօր տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը՝ սպիտակներով առավելության հասնելով հնդիկ միջազգային վարպետ Ռաունակ Սադվանի նկատմամբ: Նա նույնպես վաստակել է 6,5 միավոր եւ արդեն հավասարվել է Լեւոն Արոնյանին: Դա նշանակում է, որ վերջին տուրում մեր շախմատիստները կարող են հանդիպել միմյանց հետ: Հավելենք, որ 10-րդ տուրից առաջ աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւը: Նրանից կեսական միավորով հետ են մնում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ չինացի Յանչժի Յուն: