Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզական միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում

Հասարակություն
01-1

Հունվարի 29-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացվեց մարզական միջոցառում, որին ներկա էին Փաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը և «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանը: Դատապարտյալ Դավիթ Հարությունյանը, գերազանցելով իր նախորդ ռեկորդը, սահմանեց նոր ռեկորդ՝ պառկած դիրքից հրում վարժությունում ցույց տալով 170 կգ ցուցանիշ, իսկ պոկում վարժությունում՝ 370 կգ: Նույն հիմնարկում օրերս կազմակերպվել էր նաև շախմատային մրցաշար: Մրցաշարում իրենց լավագույնս դրսևորած դատապարտյալները հիմնարկի ղեկավարության կողմից արժանացել են խրախուսանքների: Շախմատի և շաշկու մրցաշար է անցկացվել նաև ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Մրցանակային տեղեր զբաղեցրած դատապարտյալները խրախուսվել են հիմնարկի ղեկավար անձնակազմի կողմից: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին