Ամերիկյան հանձնաժողովը Նուրմագոմեդովին որակազրկեց 9 ամսով (տեսանյութ)
Առանց կանոնների մարտերի մարզիկներ Քոնոր Մակգրեգորը եւ Հաբիբ Նուրմագոմեդովը որակազրկվել եւ տուգանվել են: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը: Անցած տարվա հոկտեմբերին Լաս Վեգասում կայացած նրանց մենամարտն ավարտվել էր մասսայական ծեծկռտուքով: Հաբիբ Նուրմագոմեդովն այն ժամանակ մաքուր հաղթանակ էր տարել: ԱՄՆ Նեւադա նահանգի Աթլետիկայի հանձնաժողովը քննարկելով այդ գործը, իռլանդացի մարզիկին որակազրկել է 6 ամսով եւ տուգանել 38095 դոլարով: Ռուսաստանցի մարզիկը, որը ճանաչվել է ծեծկռտուքի հրահրող, բաց է թողնելու 9 ամիս, բացի այդ պետք է վճարի 380950 դոլար տուգանք: ԱԿՄ-ի սիրահարները անհամբեր սպասում են երկու մարզիկների ռեւանշ մրցամարտին, սակայն այն չի կայանա այս տարի, քանի որ նրանց որակազրկման ժամկետը սկսվել է հենց որոշման օրից: Քոնոր Մակգրեգորը մրցամարտ չի կարող անցկացնել մինչեւ օգոստոս, իսկ Հաբիբ Նուրմագոմեդովը՝ մինչեւ նոյեմբեր ամիսը: