Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց 20-ամյա Վլադիսլավ Արտեմեւի հետ

Սպորտ
a1aronyan-1

Ջիբրալթարում ընթացող շախմատի Մասթերս մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց մրցաշարի միանձնյա առաջատար, 20-ամյա ռուսասատնցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմեւի հետ: Մեր շախմատիստը սկզբնախաղում չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն չկարողացավ իրացնել այն եւ 41-րդ քայլին ստիպված հաշտություն կնքեց: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 6 միավոր եւ շարունակում է կես բալով ետ մնալ առաջատարից: Նրա հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վաղն առավոտյան, երբ կավարտվեն 8-րդ տուրի բոլոր պարտիաները: