Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինական բանակին օգնած ֆուտբոլիստը տեղափոխվել է Ռուսաստան

Սպորտ
a1rakicki-29.01.

Դոնեցկի «Շախտյորի» 29-ամյա պաշտպան Յարոսլավ Ռակիցկին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: Այդ մասին հայտնում է ռուսական ակումբը: Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստը 3,5 տարվա պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ: Նա տարեկան կստանա 2,5 մլն եվրո աշխատավարձ: «Զենիթը» ֆուտբոլիստի դիմաց 12 մլն եվրո փոխհատուցում պետք է վճարի ուկրաինական ակումբին: Ռակիցկու տեղափոխությունը թեեւ դուր չի եկել դոնեցկյան ակումբի ֆաներին, սակայն նրանք արդեն ներել են ֆուտբոլիստի կատարած քայլը՝ իրենց ֆեյսբուկյան էջում գրելով. «Ռակ, համաձայն չենք այդ որոշման հետ, սակայն դիպուկահարների, օպտիկական տեխնիկայի, քնելու պարկերի եւ այլ իրերի համար շնորհակալություն»: Բանն այն է, որ «Շախտյորի» ֆուտբոլիստը նախկինում օգնություն է ցույց տվել ուկրաինական բանակին, երբ այն Դոնեցկի մարզում մարտեր է մղել տեղի զինված ջոկատների դեմ: