Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջիբրալթար Մասթերս. Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը հայտնի է

Սպորտ
a1aronyan-29.01.

Ջիբրալթարում 17-րդ անգամ կազմակերպվող շախմատի Մասթերս մրցաշարը մոտենում է ավարտին: Արդեն կայացած 7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է 20-ամյա ռուսասատնցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմեւը: Այնուհետեւ հաջորդում են 12 շախմատիստ, որոնք իրենց ակտիվում ունեն 5,5-ական միավոր: Նրանց թվում է Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը, որը բաց թողեց 7-րդ տուրը եւ մեխանիկորեն կես միավոր կորցրեց: Այսօր նախատեսված 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպելու է հենց Վլադիսլավ Արտեմեւի հետ: Մրցաշարին մասնակցող Հայաստանի մյուս երկու շախմատիստներն առայժմ համեստ տեղեր են զբաղեցնում:.Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 4,5 միավորով գտնվում է 50-րդ հորիզոնականում, իսկ Էլինա Դանիելյանը 3 միավորով 184-րդն է: Այսօր նրանք հանդես կգան սեւ խաղաքարերով: Հրանտ Մելքումյանը կհանդիպի իսպանացի Ռենիեր Վասկեսին, իսկ Էլինա Դանիելյանը ուժերը կչափի ՖԻԴԵ-ի վարպետ, նորվեգացի Օլավ Ռիստինգի հետ: Նշենք, որ մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր: