A
A
Տասնյակ չվերթներ են հետաձգվել Մոսկվայում տեղացած ձյան պատճառով (տեսանյութ)
Երեկ՝ հունվարի 26-ին, Մոսկվայում ձյան առատ տեղումներ են գրանցվել:
Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ձյան շերտը մոտենում է կես մետրի: Հունվարի 26-ին ձյան առատ տեղումների նման ռեկորդ գրանցվել է միայն 68 տարի առաջ:
Օդերեևութաբանները ձյան տեղումներ են կանխատեսում Մոսկվայում նաև այսօր՝ հունվարի 27-ին, իսկ օդի ջերմաստիճանը -10-12: Նշվում է, որ ՌԴ մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում է 12 հազար միավոր տեխնիկա:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի բոլոր կոմունալ ծառայությունները կաշխատեն ուժեղացված ռեժիմով: Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով հետաձգվել են տասնյակ չվերթներ: