Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան շրջվել է. 2 զոհ, 2 վիրավոր

Հասարակություն
vtar

Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Ըստ ԱԻՆ-ի՝ Մինսկի փողոցում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Պատահարի հետևանքով 2 քաղաքացի մահացել է, իսկ  2-ը՝ տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով՝ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան, իսկ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը տուժածների և մահացածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: