Հայաստանում վաղաժամ մահացության ցուցանիշը միջինից բարձր է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի անդամ երկրներում (այդ թվում և Հայաստանում) վերջին երեսուն տարիների ընթացքում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունն և այդ հիվանդություններից մահացությունն աճել է 2-3 անգամ: Այսօր 10-ից 8-ը մահանում է ոչ վարակիչ հիվանդություններից: Մահվան հիմնական պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (55.6%), չարորակ նորագոյացությունները (20.4%), շաքարային դիաբետը (3%) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (2.4%) Համաձայն ՀՀ ԱՆ պաշտոնական տվյալների` ՀՀ բնակչության շրջանում շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացություններով ընդհանուր հիվանդների թիվը 2010-2017թթ. 1318-ից աճել է մինչև 1974: Հարկ է նշել, որ վերոնշյալ հիվանդություններից Հայաստանում անհանգստացնող վիճակագրություն ունի տղամարդկանց շրջանում տարածված թոքերի քաղցկեղը, որը 5-6 անգամ բարձր է կանանց համեմատ: Սա պայմանավորված է Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ. ծխում է չափահաս տղամարդկանց 51.5%-ը։ Հայաստանում վաղաժամ մահացության ցուցանիշը (485 մահ 100 000 մարդու հաշվով) զգալի գերազանցում է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի միջին ցուցանիշը (380 մահ 100 000 մարդու հաշվով): Չնայած մինչ այդ կիրառված ջանքերի, ցուցանիշը 2014 թվականից այն կողմ գրեթե չի բարելավվում: Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մանրամասներն այստեղ