A
A
Վտանգավոր Ալագյազը
Հունվարի 26-ին, ժամը 15:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի խաչմերուկում «Opel» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ալագյազ գյուղի վերջնամասում գտնվող առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օpel» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Պ.):
***
Հունվարի 26-ին, ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 1 կմ-ին ավտոմեքենան մերկասառույցի և բքի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալագյազ գյուղի սկզբնամասում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (վարորդը` Ժ. Մ.):