Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Հրանտ Մելքումյանն էլ պարտվեց

Սպորտ
a1aronyan-25.01.

Շախմատի Ջիբրալթարի միջազգային հեղինակավոր մրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Իրանը ներկայացնող շախմատիստուհի Սարասադատ Խադեմալշարեի հետ, իսկ ահա մեր հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը սեւերով հանդիպեց հնդիկ միջազգային վարպետ Բհարաթակոտի Հարշայի հետ եւ անսպասելի պարտություն կրեց, քանի որ պարտիայի ընթացքում նա դիրքային եւ նույնիսկ որակի առավելություն էր ստացել: Լեւոն Արոնյանը վաստակեց 3 միավոր եւ շարունակում է հետապնդել մրցաշարի առաջատար Դավիդ Նավարային, որը չորս անընդմեջ հաղթանակ տարավ: Հրանտ Մելքումյանը նախկինում վաստակած 2,5 միավորով այժմ արդեն տեղ է զբաղեցնում հինգերորդ տասնյակում: