A
A
Մարկոս Պիզելին վիրահատվել է Բրազիլիայում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին բարեհաջող վիրահատության է ենթարկվել: Այդ մասին տեղեկացնում է «Ակտոբե» ղազախական ակումբը:
Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել անցած տարվա հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստան - Մակեդոնիա (4:0) խաղում՝ կտրելով խաչաձեւ կապանները:
Ինչպես հայտնում է աղբյուրը, Մարկոս Պիզելին վիրահատվել է Սան Պաուլոյի հիվանդանոցներից մեկում: Վաղվանից նա կսկսի վերականգնողական աշխատանքները: Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի լիարժեք ապաքինվելու համար:
Նշենք, որ Մարկոս Պիզելին Հայաստանի ֆուտբոլիս ֆեդերացիայի հարցման արդյունքներով ճանաչվել է Հայաստանի 2018թ լավագույն ֆուտբոլիստ:
