«Աջակողմյանների վթարները գերազանցում են ձախակողմյանին, սակայն դա մեծ թիվ չի՝ ներմուծումը արգելելու համար» (տեսանյութ)
Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ Սերգեյ Գյոզալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ աջակողմյան մեքենաների վաճառքի և շահագործման հետ կապված խնդիրներին։ «Հեռուստատեսությամբ ասում էին, որ ԵԱՏՄ-ի տեխնիկական ռեգլամենտով արգելվում է մեքենաների շահագործումը և ներկրումը։ Ես հիմա հայտարարում եմ, որ Հայաստանը ոչ մի միջազգային պարտավորություն չունի ստանձնած, որը սահմանափակում է մեքենաների շահագործումը։ ԵԱՏՄ-ի տեխնիկական ռեգլամենտը վերաբերվում է Մ2 Մ3 կատեգորիաներին մեքենաներին։ Մ1 -ը թեթև մարդատար մեքենաներն են և դրան չի վերաբերվում։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ով կասկածում է՝ թող ջանին ջաֆա տա, վերցնի ռեգլամենտը կարդա». Նշեց Սերգեյ Գյոզալյանը։ Սերգեյ Գյոզալյանը հավաստիացնում է, որ ինքը փորձել է ոստիկանությունից պարզել թե, որքանով է վտանգավոր աջակողմյան մեքենա վարելը և կա՞ արդյոք վիճակագրական տվյալներ, սակայն նրան տվյալներ չեն տրամադրվել։ Միայն անցած տարի ԱՊՊԱ բյուրոյի նախարարությունից տվել են տվյալներ, որ աջակողմյան մեքենաների ճանապարհային վթարները գերազանցում են ձախակողմյանին, սակայն դա մեծ թիվ չի կազմել՝ ներմուծումը արգելելու համար։ Նա առաջարկում է մեքենայի աջակոմյան կողային հայելու վրա դնել տեսախցիկ, որով տեսադաշտը ավելի հեշտ կվերահսկվի։ «Ես կրկին պատասխանատու հայտարարում եմ, որ ավելի վտանգավոր է ղեկանիվային արգելակման տեղափոխած մեքենա վարելը, քան գործարանային աջակողմյան մեքենա վարելը։ Կառավարությունը առաջարկում է, որ մասնագիտացված կետեր սռեղծվեն ղեկը փոխելու համար, սակայ դրա համար պետք են մասնագիտացված մասնագետներ աշխատեն, որը շատ ավելի թանկ է»։ Սերգեյ Գյոզալյանը հանդես եկավ առաջարկությամբ հարմարավետ պայմաններով ավտոշուկա ստեղծելու և վերջինիս տարածքում մեքենաների մաքսազերծման և հաշվառման համար կետ ստեղծելու, համար, որը կազատի հերթերի ավելորդ ծանրաբեռնվածությունից։ Ինչպես նաև առաջարկեց կառավարությանը օրենսդրորեն սահմանել մինիմալ սպառողական զամբյուղ, որն իր մեջ կներառի ոչ միայն սննդի, այլև հանգստի և սոցիալական և մշակութային կարիքները բավարարելու համար հստակ հաշվարկներ։