Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնան» 1 մլն եվրոյով ֆուտբոլիստ է ձեռք բերել

Սպորտ
a1barselona-22.01.

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 1 մլն եվրոյով վարձակալել է իտալական «Սասուոլոյի» ֆուտբոլիստ Կեւին Պրինս Բոատենգին: Այդ մասին հայտնում է իսպանական «ԱՍ» թերթը: Կատալոնական ակումբը հայտարարել է, որ կիսապաշտպանը վարձավճարով հանդես կգա մինչեւ մրցաշրջանի ավարտը: Վարձակալության ավարտից հետո «Բարսելոնան» կարող է 8 մլն եվրոյով ձեռք բերել 31-ամյա խաղացողին: Հավելենք, որ Կեւին Պրինս Բոատենգը ծնվել է Գերմանիայում, սակայն ի տարբերություն իր եղբոր՝ Ժերոմ Բոատենգի, չի ցանկացել խաղալ այդ երկրի հավաքականում եւ ի վերջո ընտրել է իր պատմական հայրենիքի՝ Գանայի ազգային թիմը: