Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարծես հեքիաթում լինեմ». հույն թենիսիստ

Սպորտ
a1tenis-1

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը Ավստրալիայի բաց առաջնության կիսազրափակիչ մտնելուց հետո կիսվել է իր առաջին տպավորությունների մասին: «Ես, կարծես, հեքիաթում լինեմ: Մրցաշրջանի մեկնարկից առաջ խոսելով իմ առաջիկա ծրագրերի մասին, նշել էի, որ ցանկանում եմ հասնել որեւէ «մեյջորի» կիսաեզրափակիչ փուլ: Այն ժամանակ ինձ թվում էր, որ ես խենթ եմ: Սակայն դա արդեն տեղի ունեցավ», - ասել է 20-ամյա թենիսիստը: Քառորդ եզրափակիչ խաղում Ստեֆանոս Ցիցիպասը չորս սեթում հաղթել է իսպանացի թենիսիստ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին: Ի դեպ, նա վերջին 15 տարում «Մեծ սաղավարտի» մրցումներում կիսաեզրափակիչ փուլ մտած ամենաերիտասարդ թենիսիստն է: Ստեֆանոս Ցիցիպասը հաջորդ փուլում կհանդիպի Ռաֆայել Նադալ – Ֆրենսիս Տիաֆո զույգի հաղթողի հետ: