Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ի սկզբունքն ի շահ ժողովրդի գործելն է. Գևորգ Պետրոսյան

Քաղաքականություն
BHK-brifing

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շեշտում է՝ ԲՀԿ-ի սկզբունքը մեկն է՝ գործել ի շահ ժողովրդի։ Ըստ նրա, այնպես չէ, որ ընդդիմադիրների բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ կպսակվեն կամ ընդդիմադիրները կողմ կքվեարկեն խորհրդարանական մեծամասնության բոլոր նախաձեռնություններին։ «Հնարավոր են ընդդիմախոսություններ, բանավեճեր, հակառակ պնդումներ»։ Պետրոսյանի անձնական համոզմամբ՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է տարանջատել իրարից ու մեկի կառավարումը հանձնել կառավարությանը, մյուսինը՝ խորհրդարանին: «Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին: Երկուսն էլ կոչված են ՀՀ-ում հանցագործությունների կանխմանը, հասարակական կարգի ամրապնդմանը: Այս կառույցները թեև գործառութային մի շարք էական տարբերություններ ունեն, բայց դրանք պետք չի տարանջատել, այլապես այդ կառույցների փոխշահավետ, փոխհամաձայնեցված և շահավետ համագործակցությունը կարող է խախտվել», - ասաց նա։ Սփյուռքի և մշակույթի նախարարությունների լուծարման մասով խմբակցությունում քննարկում չի եղել, բայց Գեւորգ Պետրոսյանի պնդմամբ՝ հայ ժողովրդի պահպանման գործում մշակույթը կարևոր դեր ունի։ «Խնդիրը այն է, որ չգիտենք այն լուծարելով, այդ գործառույթների իրականացումը ինչ մեխանիզմով է կառավարությունը տեսնում: Դրա համար մեզ համար շտապողական կլինի, որ ասենք՝ միանշանակ դեմ ենք մշակույթի նախարարության լուծարմանը»։