Հիմա սուպերվարչապետական համակարգը բարի նպատակով է օգտագործվում. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
ԱԺ պատգամավորները հարցեր են ուղղում ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրոզոյանին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվում է Արարատ Միրզոյանի պատրաստակամությունից՝ սուպերվարչապետական համակարգը փոփոխելու հետ կապված.
«Մենք առիթներ ենք ունեցել քննարկելու այս հարցը, սա անձերից է կախված, եթե առաջ չար նպատակներով էր այն օգտագործվում, ապա հիմա բարի, բայց դա ոչինչ չի նշանակում, մենք պատրաստ ենք քննարկումների, ոստիկանությունը անկախ դարձնելու մեր ցանկությունը խոսում է դրա մասին»,- պատասխանեց ԱԺ նախագահի թեկնածուն:
Էդմոն Մարուքյանի հարցերից մյուսը վերաբերում էր ԱԺ նիստերից բացակայելուն.
«Անհարգելի բացակայությունները խնդիր էին նախկինում, հիմա ես որևէ փոխզիջում չեմ տեսնում»:
[caption id="attachment_1656879" align="aligncenter" width="700"]
RA National Assembly of the Seventh Convocation conducts the first sitting on January 14, 2019[/caption]