Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն ազատ արձակվեց

Հասարակություն
Vachagan-1

Երեկ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց։ Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ է Ղազարյանն ազատ  արձակվել։ Պաշտպանը նաև հավելեց, որ բողոքարկել էին Առաջին ատյան՝  Վաչագան Ղազարյանի կալանքը երկարացնելու մասին որոշումը՝ վերաքննության կարգով։ Սակայն Վերաքննիչ դատարանը երկու օր առաջ մերժել էր այդ բողոքը։ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել էր ուժի մեջ, այսինքն՝ կալանքը երկարացվել էր։ «Մենք այդ որոշման հետ համաձայն չենք․ այդ երկու որոշումներն էլ համարել ենք ապօրինի ու բողոքարկելու ենք նաև Վճռաբեկ դատարան»,- ասաց Հարությունյանը․  Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է: