Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում ենք, որ ռուս զինծառայողները հարգեն և ենթարկվեն ՀՀ Օրենսդրությանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1-31

Ռուսաստանի դեսպանատան առաջ բողոքի ցույց էր: Պատճառը դեկտեմբերի 2-ին Գյումրիում կնոջ սպանությունն  է, որի գործով  կասկածվում է ռուսական ռազմաբազայի աշխատակիցը։  Ակցիայի մասնակից, բանասեր Նարինե Դիլբարյանը նշեց, որ պահանջում են թափանցիկ գործընթացներ, որպեսզի բացառվեն  ռազմաբազայի ղեկավարության կողմից  աչառու քայլերը: Նա ուղերձով դիմեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:  «Անհրաժեշտ է սահմանել այնպիսի իրավապայմանագրային հարաբերություններ և ռազմահենակետի նոր կանոնակարգ, որոնք գործնականում կերաշխավորեն Հայաստանի խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ ոչնչով չպատճառաբանված հանցագործ միջադեպերի կատարումը: Մենք պահանջում ենք, որ դուք անձամբ տեղյակ պահեք Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության առկա հանգամանքերի մասին ձեռնարկելու անհրաժեշտ և գործնական քայլեր՝ իրավիճակը հիմնովին փոխելու ուղղությամբ: Պահանջում ենք, որ ռուս զինծառայողները հարգեն ՀՀ օրենսդրությունը և հետևեն դրանց ու ենթարկվեն  Հայաստանի ողջ տարածքում:   [caption id="attachment_1655326" align="alignnone" width="700"] People hold a protest action against the threat of Gyumri’s Russian military base in front of the Russian Embassy in Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1655327" align="alignnone" width="700"] People hold a protest action against the threat of Gyumri’s Russian military base in front of the Russian Embassy in Yerevan, Armenia[/caption]