Իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև որևէ հանդիպում չի եղել. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է իր մասին տարածված ապատեղեկատվությանը: Հարգելի՛ հայրենակիցներ, Երեկվանից մի շարք լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածել իմ մասին, թե իբր հանդիպել եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի հանձնման» հարցը։ Նախ տեղեկացնեմ, որ իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև որևէ հանդիպում տեղի չի ունեցել։ Անդրադառնալով այսպես կոչված «հողերի հանձնման» հետ կապված ինձ ուղղված մեղադրանքներին՝ անկեղծ կասեմ, որ երկար ժամանակ տարակուսում էի՝ արժե արդյոք արձագանքել այդ մարազմին, թե ոչ, քանի որ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ դեռևս ԱՀ վարչապետ եղած տարիներից տարբեր առիթներով հրապարակավ արտահայտել եմ իմ կարծիքը, անգամ այն ժամանակներում, երբ նման մոտեցումը «մոդայիկ» չէր, ու քչերն էին համարձակվում խոսել այդ մասին։ Ի հավաստումն խոսքերիս՝ վերահրապարակում եմ 2014 թ.-ին ֆեյսբուքյան առցանց հարցուպատասխանի ժամանակ «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ արտահայտած դիրքորոշումս: