A
A
Կոնգրեսականները շնորհավորում են Փաշինյանին
Asbarez-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ նամակ են հղել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նրան շնորհավորելով դեկտեմբերի 9-ին ԱԺ ազատ և ազնիվ արտահերթ ընտրությունների անցկացման կապակցությամբ։ ԱՄՆ-ի Հայ դատ հանձնախումբը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին: