Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենդանաբանական այգում դեռ զգացվում է Հանրապետականի շունչը. այգու աշխատակից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar-aygi

Կենդանաբանական այգում դեկտեմբերի 12-ի առավոտյան բեզոարյան այծը հայտնաբերվել էր սատկած վիճակում: Սա վերջին ամսիներին այգում տեղի ունեցած 3-րդ դեպքն է, ինչը մեծ վրդովմունք է առաջացրել մի խումբ կենդանասերների և կենդանաբանական այգու աշխատակիցների մոտ:  Դեռ ամիսներ առաջ «Կենդանասերներ»-ի խումբը դժգոհել էր այգու տնօրինությունից՝ նշելով, որ կենդանինիների անկման դեպքերը պայմանավորված են նրանց վատ  աշխատանքի հետ:  Խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը նշեց՝ իրենց դժգոհություններին արձագանքել են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային խումբ է ձևավորվել, որտեղ նրանք իրենց առաջարկներն են ներկայացրել, բայց արձագանք չի եղել: «Այդ առաջարկների վերաբերյալ արդեն մոտ 15 օր է, որևէ արձագանք չի եղել»:  Ըստ նրա՝ այգու այն  աշխատակիցները, որոնք իրենց հուզող հարցերը բարձրաձայնում են, տնօրինության կողմից բացասական  են ընդունվում: «Երեք անձի նկատողություն է տրվել, այս կամ այն պատճառաբանությամբ: Երբ մարդիկ փորձում են խախտումները բարձրաձայնել, հետապնդման են ենթարկվում: Մենք ունենք հիմնավոր կասկած այն մասին, որ բեզոարյան այծը անկել է ոչ թե սթրեսային վիճակից, այլ՝ փախել է տարածքից և վթարի հետևանքով է սատկել»:  Այգու աշխատակիցները նույնպես նշեցին, որ տնօրինության աշխատաոճը չի գոհացնում իրենց: Պրիմատների բաժնի ավագ խնամող Գայանե Գփոյանը նշեց, որ բեզոարյան այծի անկման համար, ղեկավարությունը մեղադրում է աշխատակիցներին: «Մեզ են մեղադրում, թե իբր մենք ենք լարվածություն ստեղծում, միտումնավոր ենք արել, որշ փախչի,  նման խոսակցություններ կան»: Գայանե Գփոյանը հավելեց՝ ղեկավարության հետ խնդիրներ նախկինում էլ են ունեցել, մինչև կենդանիների անկման դեպքերը: Դիտարկմանը, թե ինչու՞ նախկինում դրանց մասին չեն բարձրաձայնում,  այգու աշխատակիցը շեշտեց. «Այն ժամանակ մենք չէինք կարող ձայն հանել, որովհետև գործում էր Հանրապետականը, որը մեր տնօրենի մեջքն էր, և հիմա էլ կենդանաբանական այգում գործում է Հանրապետականի շունչը: Տարբերություն են դնում աշխատակիցների միջև»: Այգու գիշատիչների բաժնի ավագ խնամող Արման Պետրոսյանը նույնպես այն աշխատակիցներից է, որը ղեկավարության հրաժարականի կողմնակիցն է: «Պետք է  այսօրվա տնօրենի գործունեությունը կասեցվի քաղաքապետարանի կողմից, և մասնագետների հանձնաժողով ստեղծվի, որովհետև առկա են խնդիրներ, որոնք սպառնում են կենդանիների կյանքին: Հարցին, թե ինչ խնդիրներ կան, նա պատասխանեց, որ գիշատիչ կենդանիները այժմ պահվում են նոր ստեծված վանդակներում, որը ըստ տնօրենի բացատրության՝ փորձաշրջան են անցնում: Ըստ աշխատակցի՝ մասնագետների կարծիք այդ որոշման համար չի եղել: Ինչը, ըստ Արման Պետրոսյանի՝ սխալ է: