A
A
Ոստիկանությունը գնդակահարել է Ստրասբուրգի հրաձիգին
Ոստիկանությունը գնդակահարել է Շարիֆ Շեկատին, որին կասկածում են Ստրասբուրգի կենտրոնում կրակելու մեջ։ Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան սուրբծննդյան տոնավաճառի մոտ այս անձը կրակահերթեր էր արձակել, ինչին զոհ են գնացել 3 մարդ, 13 մարդ վիրավորվել է։ Հրաձիգին գտել են Լազարետ փողոցում։ Ահաբեկիչն իր մոտ ատրճանակ եւ դանակ է ունեցել։ Նա առաջինն է հարձակվել ոստիկանների վրա եւ ոչնչացվել է պատասխան կրակոցով։