Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գևորգյանի վերաբերյալ դատական ակտը կկայացվի վաղը

Հասարակություն
Erik

Արմեն Գևորգյանի գործով ընթացող դատական նիստն ավարտվեց: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ: «Վաղը ժամը 16:00 դատական ակտը կկայացվի և կհրապարակվի»,- հայտարարեց նա: «Կախված դատական ակտի կայացումից, եթե Արմեն Գևորգյանը հայտնվի ազատության մեջ, այսինքն՝ նա ներկա պահին էլ է ազատության մեջ, բայց եթե դատարանի կողմից միջնորդությունը քննիչի կողմից բերած մերժվի, ապա այդ հայտարարությամբ հանդես կգա Արմեն Գևորգյանը և բոլոր պարզաբանումները կտա»: Նշեց նաև, որ ներկայացրել են իրենց առարկությունները: «Մենք վիճարկել ենք վարույթ իրականացնող մարմնի կողմից վկայակոչված, որպես կալանավորման պայման հիմնավոր կասկածը: Նշելով, որ առհասարակ հիմնավոր կասկած, այսինքն՝ Արմեն Գևորգյանի առնչությունն իրեն մեղսագրվողի մեջ ուղղակի բացակայում են»: Շարունակելով ասաց, որ անդրադարձել են նաև կալանավորման հիմքերին. թաքնվելը, խոչընդոտելը, փաստաթղթեր կեղծելը, թաքցնելը: «Մենք ներկայացրեցինք համապատասխան փաստարկներ, ապացույցներ, որոնք ոչ միայն վարույթը իրականացնող մարմինը չի ներկայացրել, որ դրանք առկա են, այլ նաև  հակառակը. գործում առկա փաստական տվյալները վկայում են հակառակի մասին, որ մնալով ազատության մեջ՝ նա կդրսևորի պատշաճ և օրինակելի վարքագիծ»,- հավաստիացնում էր Գևորգյանի պաշտպանը: