Արթուր Բաղդասարյանը վստահ է` ՕԵԿ-ը կանցնի (տեսանյութ)
Երևանի 9/49 ընտրատեղամասում ժամը 10:00-ին իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա հետ էր նաև կինը: «Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին ու նորարարական խելացի ծրագրերով երկիրը կառավարելու օգտին, նոր աշխատատեղերի ստեղծման, այլ ոչ թե կրճատման օգտին: Հայաստանի առջև ծառացած բյուր ու բազում ներքին ու արտաքին սպառնալիքները նորարարական մոտեցումներով կառավարելու և հանգուցալուծելու օգտին»,- նշեց կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը: Դիտարկմանը, թե ազատ ու արդար ընտրություններ կլինե՞ն, Բաղդասարյանը շեշտեց. «Ցույց կտա օրվա ավարտը, համենայն դեպս այս պահի դրությամբ ընտրությունները անցնում են առանց խախտումների»: Արթուր Բաղդասարյանը վստահեցրեց՝ ՕԵԿ- ը անցնելու է խորհրդարան: Այս տեղամասում ժամը 10։15-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 30 քաղաքացի։