A
A
Ընտրական հանձնաժողովի 94 անդամ չի ներկայացել
ԿԸՀ նախագահ Տիգրան մուկուչյանը ներկայացրեց, որ կազմավորվել է 2010 ընտրական տեղամաս, որից տասներկուսը՝ քրեակատարողական հիմնարկներում, և որոնք կբացվեն ավել ուշ: «Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են 1998 տեղամասային կենտրոնները և տեղամաս այցելած ընտրողներն արդեն կատարել են իրենց քվեարկությունը: Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված ընդհանուր թվով 20 հազար 99 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը, տեղի է ունեցել յոթ համալրում»,-ասաց ԿԸՀ նախագահը և հիշեցրեց, որ հանձնաժողովները կազմվում են տասն անդամներից: