Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՊ-ի ձայների 2-3%-ը փոշիացնելով՝ ՀՀԿ-ն չի կարող լուրջ հաջողությունների հասնել. քաղտեխնոլոգ

Քաղաքականություն
olya

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասիստենտ, քաղտեխնոլոգ Մարիամ Ալիխանյանը ստորև մատնանշում է 2017 և 2018թթ. ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նմանություններն ու տարբերությունները. ՀՀԿ.ՀՀԿ-ն, ըստ էության 2017թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշակի ռեբրենդինգ արեց, որն իրենց մոտ լավ ստացվեց: Այս տարի իրավիճակը բավականին լուրջ փոխվել է և նրանք պետք է աշխատեին կուսակցության իմիջիը բարելավելու ուղղությամբ, բայց նրանք հակառակն են անում: Քարոզարշավի ընթացքում ոչ թե փորձում են զանգվածներին համոզել, թե ինչու պետք է քվեարկեն հենց իրենց օգտին, այլ աշխատում են ամեն կերպ վարկաբեկել գործող իշխանություններին՝ սաբոտաժի ենթարկելով հեռուստաբանավեճերը. բոլոր եթերներին ներկա են և փոխանակ ծրագրային դրույթները ներկայացնելու՝ փորձում են ամեն կերպ փոշիացնել ՔՊ-ի ձայները: Պարզ է, որ հասարակությունը միատարր չէ և բոլորը չէ, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին: Իրենք կարող էին հավաքագրել բոլոր այն ձայները, որոնք դեմ են ՔՊ-ին, բայց փոխարենն այլ մարտավարություն կիրառեցին: Ըստ երևույթին, ձայների 2-3%-ը փոշիացնելով ՀՀԿ-ն չի կարող լուրջ հաջողությունների հասնել: ԲՀԿ.- ԲՀԿ-ն այն եզակի կուսակցություններից է, որը հենց մայիս ամսից փոփոխություններ կատարեց իր կողմից վարվող քաղաքականության մեջ: Կուսակցությունն ունի բավականին սպեցիֆիկ ընտրազանգված, որի քվեները ստանալը ներկայիս պայմաններում ավելի դժվար է. Երևանի ավագանու ընտրությունները շատ հստակ դա ցույց տվեցին: ՀՅԴ.- Լինելով ավանդական, պահպանողական ուժ, ՀՅԴ-ն իր մարտավարությունում փոփոխություններ չի կատարում: Այն, իմիջի տեսանկյունից, կոնսերվացված կուսակցություն է և ձգտում է որևէ քայլ այս կողմ չանել: ՕԵԿ. -2017թ. ՕԵԿ-ը նույնպես փորձեց ռեբրենդինգի դիմել՝ ընդունելով Հայկական վերածնունդ անվանումը, բայց դա որևէ արդյունք չտվեց և նրանք վերադարձան իրենց ավանդական անվանը, որով նրանց ավելի լավ են ճանաչում: Դա փաթեթավորման փոփոխություն է, իսկ ընտրարշավը կազմակերպելու տեսանկյունից որևէ լրջագույն փոփոխություն չկա, որը նրանց կառանձնացնի մյուս քաղաքական ուժերից: ՔՊ. -Փաշինյանը շատ լավ տվեց իր մարտավարության փոփոխման հիմնավորումը՝ մեկնաբանելով, թե ինչպես արեցին, որպեսզի հեղափոխությունն իրականանա: Նա նշեց, որ ինքը մի օր իրեն հարց տվեց, թե ինչն այնպես չի անում հաջողության հասնելու համար և գնաց փոփոխությունների ճանապարհով: 2017թ. ինֆորմացիոն դաշտը բավականին փակ էր նրանց համար և «Ելք»-ն այդ ժամանակ կիրառեց այն միջոցները, որոնք որ հասանելի էին իրեն. նրանք բակից բակ շրջելով քաղաքացիներին ներկայացնում էին իրենց ծրագրերը: Այսօր, արդեն իրավիճակի փոփոխման պայմաններում բոլոր քաղաքական ուժերի համար կա բաց ինֆորմացիոն դաշտ: ՔՊ-ն կարևորեց հեռուստաբանավեճերի անցկացումը, որը աննախադեպ էր, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում հասարակությունը շատ կցկտուր պատկերացումներ ուներ դեբատների մասին: Չնայած ՔՊ-ի ռեյտինգային թեկնածուների բակից բակ շրջելուն, թեկնածուներն իրենց բավականին լավ են դրսևորում նաև հեռուստաբանավեճերի ընթացքում՝ ցուցաբերելով իրենց ինտելեկտուալ կարողությունները: Փաշինյանի դեպքում հանրահավաքների անցկացումը նույնպես խթանում է կուսակցության դրական իմիջի ձևավորմանը, քանի որ նրա ելույթները չեն կրկնվում: Դա ավելի հստակ է դարձնում այն, ինչ ուզում էին ասել: Եթե ընտրարաշավի մեկնարկին Փաշինյանն ավելի շատ հանդես էր գալիս էմոցիոնալ և կրքոտ ելույթներով, ապա հետագա օրերի ընթացքում նա փոխեց իր հռետորաբանությունը: Նրա առջև հստակ պարտականություն է դրված ընտրություններն անցկացնել բնականոն հունով՝ կանխարգելելով ընտրախախտումները: Եվ նրա կրքոտ ելույթները գնահատում եմ որպես կանխարգելիչ գործոն՝ ուղղված ընտրախախտումների չեզոքացմանը: «Լուսավոր Հայաստան», «Մենք»- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և «Մենք» դաշինքը փորձում են ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես պահանջում է ժողովրդավարական ընտրություններ վարելու և անցկացնելու կարգը: Նրանք անձամբ են հանդիպում ընտրողների հետ, ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հեռուստաբանավեճերի ընթացքում: «Մենք»  դաշինքում ընդգրկված երկու կուսակցությունները միմյանց փոխլրացնում են: Այստեղ չկա այն իրավիճակը, երբ մի կուսակցությունը փորձի  «վերմակն» իր կողմը քաշել: