Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ էին դուխով կառավարում. Արթուր Բաղդասարյան (տեսանյութ)
«Երբ որ ես, 6 տարի առաջ ունենալով կոնֆլիկտ, տարաձայնություններ, հեռացա Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, անցած տարի Հանրապետական կուսակցությունը արեց ամեն ինչ, որպեսզի ՕԵԿ-ը չմտնի պառլամենտ՝ 60.000 ձեն հավաքելով»,- հայտարարում է Արթուր Բաղդասարյանը՝ հավելեց, որ դա կատարվել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Արթուր Բաղդասարյանը, հղում կատարելով ապրիլ-մայիսյան իրադարձություններին, ներկա իշխանություններին, նշում էր. «Հեղափոխությունը եղավ, շատ լավ ա, բրավո: Բոլորս օգնեցինք: Հիմա անցել ա 8 ամիս: Էս «երգիրը» առաջ պտի՞ գնա, թե՞ չէ: Ո՞նց կարա առաջ գնա: Էրկու ճանապարհ կա: Մենք համոզված ենք, որ երգիրը կարա առաջ գնա գրագետ, փորձված մարդկանցով, ոչ թե՝ անկիրթ, անփորձ մարդկանցով»: Ըստ ՕԵԿ նախագահի՝ «Օրինաց երկիրը» Հայաստանի ամենամրցունակ քաղաքական կազմակերպություներից է, որ հանդես է գալիս երկիրը, ոչ միայն կամ ոչ թե սոսկ դուխով, այլ խելքով կառավարելու օգտին: «Ռոբերտ Քոչարյանն էլ էր դուխով կառավարում, Սերժ Սարգսյանն էլ. մի հոգու երգիր էր դառել: Տեսանք էդ տխուր կառավարման տխուր հետևանքները»,- հայտարարեց նա: