Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն քրեաօլիգարխիկ կլանից պոկված արբանյակ է. ԼՀԿ թեկնածու

Քաղաքականություն
lhk

«Կենացների ժամանակն անցել է։ Մենք 20-25 տարի կենացներ էինք լսում։ Արդեն կոնկրետության ժամանակն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքով առաջադրված Վահրամ Խնչյանը։ Նրա խոսքով՝ նախկին իշխանությունները միայն իշխանությունը կորցնելուց հետո հասկացան իրենց սխալները։ Խնչյանը նաև նշեց, որ իրենք բազմիցս հորդորել են իշխանությւոններին, որ իրենց միջև բանավեճ տեղի ունենա, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա։ «Մեր  դաշինքը գազի գինը կարող է իջեցնել առնվազն 30%-ով, այս մասին մենք հայտարարում ենք, բայց իշխանությունը բանավեճի չի կանչում՝ հասկանալու համար, ինչ մեթոդներով ենք պատրաստվում այն անել»։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Շանթ Գրիգորյանը անդրադարձավ քաղաքական ուժերի վարքագծին։ Նրա խոսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական հեղինակություն չունի և գնում է նախորդ կլանների ռեսուրսները մոբիլիզացնելու ճանապարհով։ «ԲՀԿ-ն քաղաքական մուտանտ է և չի կարող տեղավորվել նոր Հայաստանի  քաղաքականության մեջ։ Նրանք քրեաօլիգարխիկ կլանից պոկված արբանյակ են և զբաղվում են հույսի առևտրով»։ Խոսելով «Իմ քայլը» դաշինքի մասին, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչն ասաց, որ  անուղղակի կերպով հեղափոխությունը մենաշնորհվում է։ «Հեղափոխական թիմ ասվածը ինքնին անընդունելի է։ Եթե նրանք հեղափոխական թիմ են, ուրեմն մյուսներն էլ պետք է հակահեղափոխական լինեն, բայց իրականում այդպես չէ։ Հեղափոխությանը մասնակցել են մի շարք անհատներ և ուժեր, որոնք հիմա  տարբեր կուսակցություներով կամ դաշինքներով են հանդես գալիս»։ Շանթ Գրիգոյանն ասաց, որ առաջին անգամն է, ինչ «Լուսավոր Հայաստան»-ի ծրագիրը «իր սրտով» է, քանի որ հարցերին ինստիտուցիոնալ մոտեցում է տրվել։