Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսուհետ դասագրքերը խոսելու և պատմելու են. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Arayik

«Իմ Քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը վստահ է, որ Երեւանում իրենց քաղաքական ուժը կհավաքի նույնքան ձայներ, որքան ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Արայիկ Հարությունյանն իր քարոզարշավի ընթացքում կիրառել է տեխնոլոգիական նորամուծություն, հեռախոսի հատուկ հավելվածի միջոցով ընտրողը քարոզչանյութը կարող է լսել եւ նոր հաղորդագրություններ ստանալ թեկնածուից: Արձակուրդում գտնվող ԿԳ նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նույն տեխնոլոգիան  գարնանից աշակերտները հնարավորություն կունենան կիրառել նաեւ դպրոցում. «Նախնական դա Ֆիզիկա առարկայից է լինելու, լինելու են տեքստային տարբերակներ, դրանք կլինեն բացատրական տեքստեր, ուսուցիչը կունենա իր դերակատարությունը, այս ծրագիրը՝ իրենը: Մեր երեխաները կարող են շատ պատկերավոր տեսնել արևի խավարումը, իսկ թեորեմները կարող են պատմել իրենց ապացուցման մասին»։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ զարգացնելով կրթական համակարգը  բարձր տեխնոլոգիաներով՝ 5 տարի հետո ԲՈՒՀ-ում և դպրոցներում ունենալու ենք այլ  կրթական որակ ։ «Կան նաեւ կրթական կենտրոններ, որոնք ունեն կրթական լավ փորձ, և խելամիտ չի լինի, եթե մենք այդ փորձը չկիրառենք»,- ասաց նա։ Արայիկ Հարությունյանը բացառեց նաեւ, որ «Իմ քայլը» դաշինքն օգտագործել է վարչական ռեսուրսներն ու  դպրոցի աշխատակիցներինն ու աշակերտներիին ներգրավվել  քարոզարշավին: «21-րդ դարում, երբ բոլորի ձեռքին մի հեռախոս կա, մի սմարթֆոն կա, մի լուսանկարիչ սարք կա, պետք է չէ, մի հատ կիսատ ապացույց լինի: