A
A
Գրքոտ և գրքառատ երկու օր՝ ընթերցասերների համար (տեսանյութ)
Գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, շնորհանդեսներ, որոնց թվում և «Արեգ» հրատարակչության կողմից ներկայացված Շառլ Ազնավուրի բանաստեղծությունների նոր ժողովածուի շնորհանդեսը, ժամանակակից գրականության ընթերցանություններ և այս ամենը համեմված երաժշտությամբ:
Գրքոտ և գրքառատ երկու օր ընթերցասերների համար: Մեկնարկել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնը (ՀԲԸՄ-ի շենքում Մելիք-Ադամյան 2/2): Մասնակցում են 30 հրատարակչություն, որոնց թվում նաև Արցախից:
Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանի խոսքով փառատոնի փիլիսոփայությունը գրող- հրատարակիչ- ընթերցող կապերի ստեղծումն է:
Այսօր կհայտարարվեն Գրքի երևանյան փառատոնի ամենամյա գրական մրցանակաբաշխության հաղթողները՝ «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում: