Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք ընտրում եք գործող իշխանության հակակշիռը. ԼՀԿ թեկնածու

Քաղաքականություն
arman-1

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքում է: 1in.am-ի գլխավոր խմբագիր, ԼՀԿ պատգամավորի թեկնածու  Արման Բաբաջանյանի պնդմամբ՝  «Լուսավոր Հայաստանը» դեմոկրատական այլընտրանք է առաջիկա ձևավորվող կառավարությանը: «Միակը, ըստ էության, այս ընտրապայքարում մասնակցող քաղաքական ֆավորիտ ուժերից: Լուսավորն, ըստ էության, միակն է այս մասնակից քաղաքական ուժերից, որը ոչ մի կապ չունի նախկին համակարգի հետ»,- հավաստիացրեց նա:    Անդրադառնալով նախկին իշխանություններին՝ ԼՀԿ 3-րդ համարը փաստեց, որ իրենց կուսակցությունում հնարավոր չէ գտնել մարդ, որ երբևէ կապ կամ որևէ համաձայնություն է ունեցել նախկին վարչակարգի հետ: Բաբաջանյան նշեց, որ ամենակարևորը ԼՀ-ն միակն է, որ առաջարկում է Հայաստանի զարգացման համար եվրոպական մոդել, եվրոպական զարգացման մոդուս: «Ի վերջո դուք ընտրում եք գործող իշխանության հակակշիռը, փոխզսպող ուժը»,- հայտարարեց նա:  Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ժամանակային վերադարձ կատարեց 2003 թվական: Այդ ժամանակ մարզպետներն ունեին 1 տեղակալ: «2003 թվականին կոալիցիա ստեղծվեց: Հանրապետական, ՕԵԿ, ԲՀԿ, ՀՅԴ՝ էդպես կոալիցիաներ սկսեցին ստեղծվել: Հետո մի ուժ դուրս էր գալիս, մյուսն էր մտնում»:  Մարուքյանը մանրամասնեց, որ այդ ուժերին պաշտոններ տալու համար, ստեղծվեցին ավելի շատ փոխմարզպետների ինստիտուտներ: «Ունեցան 3-4 փոխմարզպետներ տարբեր ուժերից: Որ ամեն ուժից լինի մի հատ փոխմարզպետ: Հետո էդ կոալիցիաները վերացան, ու ՀՀԿ-ն սկսեց միանձնյա կառավարել ինչ-որ պահ: Բայց փոխմարզպետները չկրճատվեցին: Սա ուղղակի մի օրինակ է ցույց տալու համար, թե որքան է ուռճացված պետական կառավարման համակարգը և դա մեր հարկատուի հաշվին»,- Մարուքյանն իրավիճակը պարզաբանեց աշտարակցիներին: Մարուքյանը պնդեց մարզպետարանների գործող համակարգերի վերանայման և տեղական ինքնակառավարման մարմիններին շատ լիազորություններ տալու անհրաժեշտությունը: