A
A
Արցախի հարցը մի՛ շահարկեք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կոչ է անում Արցախի հարցը նախընտրական շրջանում չդարձնել քննարկման առարկա եւ դիվիդենտներ չշահել դրա հաշվին։ «Թող զերծ մնան Արցախից, զերծ մնան՝ ում տղան է ծառայել կամ չի ծառայել, զերծ մնան էմոցիոնալ հայտարարություններից։ Նիկոլ Փաշինյանը շատ էմոցիոնալ է եւ նրա հայտարարություններն Արցախի հետ կապված կարող են շատ հեռուն տանել»։ Գառնիկ Իսագուլյանն ընդգծում է՝ Արցախը ոչ մի իշխանավոր չի կարող ո՛չ ծախել, ո՛չ էլ առնել։ «Արցախի խնդիրը լուծված-վերջացած է»,- ասաց նա։