Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը թվարկում է իր կառավարության ձեռքբերումները (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-13

«Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում է։ Դաշինքի ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կլինեն Չարենցավանում, Եղվարդում, Նոր Հաճնում, Աբովյանում, իսկ քարոզչական օրն սկսել են մարզկենտրոն Հրազդանից։ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ձեռքբերումները, որ կան Հայաստանում հեղափոխությունից հետո։ Բարձրացվել է մեծ թվով մարդկանց աշխատավարձ, բարձրացվում է կենսաթոշակի և նպաստի նվազագույն չափը, խմելու ջուրը, հակառակ նախորդ իշխանությունների պայմանագրի, չի թանկացել, ընտրությունները չեն կեղծվում, ունենք ներգաղթ՝ արտագաղթի փոխարեն, կոռուպցիան արմատախիլ է արվել, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է, սահմանին թշնամու կրակոցից զոհերի թիվը նվազել է, բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը, քննչական մարմիններն անկաշկանդ են գործում և առաջիկա օրերին կունենանք նոր բացահայտումներ։  «Մենք կատարել ենք բոլոր խոստումները»,- կրկնեց Փաշինյանը։ «Եթե նույնիսկ դեկտեմբերի 9-ին եղանակը շատ վատ լինի, անպայման գնացեք տեղամաս, տեր կանգնեք ձեր քվեին, իրացրեք ձեր իշխանությունը»,- հորդորեց Փաշինյանը։  Նա ասաց, որ հույս ունի, որ իր օգտին կքվեարկեն՝ որպես պատգամավորի։