A
A
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հայտարարությունը
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան հայտնում է իր աջակցությունը առողջապահության նախարարին, նոր կառավարությանը և նոր Հայաստանին:
Խոսելով թվերի լեզվով` 100 տոկոսով սատարում ենք:
Մենք հասարակական, ոչ կառավարական, ըստ էության` չքաղաքականացված կազմակերպություն ենք: Սակայն, երբ կշեռքի նժարին դրված է երկրի` բոլորիս ապագան, մենք առաջին հերթին քաղաքացի ենք, ովքեր իրավունք չունեն անմասն մնալու»,- ասվում է հայտարարության մեջ:
