Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այն օրակարգը, որը բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանը, մեզ համար ընկալելի է. Վահե  Էնֆիաջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
vahe-nkar

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ծրագիրը բաղկացած է 36 կետից, որը հիմնականում ուղղված է սոցիալական և տնտեսական զարգացմանը: Կուսակցության պատգամավորի թեկնածու Վահե Էնֆիաջյանը վստահեցնում է՝ իրենք պատրաստ են մեծ ներդրումներ անել Հայաստանում:  «Մենք տնտեսական հեղափոխական ծրագիր ենք ներկայացրել և գտնում ենք, որ այս ծրագիրը կարող է իրականում Հայաստանի սոցիալ- տնտեսական ոլորտում բեկումնային փոփոխություններ մտցնել»:  «Բարգավաճ Հայաստանը» նախատեսում է աշխատավարձերի բարձրացում, ներդրումների ապահովում, նոր աշխատատեղերի ստեղծում: Հարցին, թե կուսակցությունը առաջիկայում  աջակցելու՞ է Նիկոլ Փաշինյանին, Էնֆիաջյանը պատասխանեց. «Այն օրակարգը, որը բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանը՝ մեզ համար ընկալելի է: Մենք մշտապես ասել ենք և շարունակում ենք ասել, որ ժողովրդի կողքին եղել ենք ու լինելու ենք»:         Ինչ վերաբերում է կուսակցության խորհրդարանում հայտնվելուն, պատգամավորի թեկնածուն ընդգծեց. «Մենք մարդկանց հետ հանդիպումների ժամանակ, արձանագրում ենք այն փաստը, որ  մեր քաղաքացիները շատ լավ են ընդունում այն ծրագրերը, որոնք մենք առաջարկում ենք: Մեր կադրային ներուժի  նկատմամբ շատ բարի ու լավ վերաբերմունք կա, ինչը մեզ հիմք է տալիս մտածելու, որ մենք բավականաչափ ներկայանալի կազմով կլինենք խորհրդարանում»:  Առավել մանրամասն՝ տեսանյութում